Կապուտան, Գյոկգյոլ, Կապույտ լիճ, լիճ ՀայաստանիՍյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից 8,5 կմ հարավ–արևմուտք, ծովի մակարդակից 3286 մ բարձրության վրա։ Մակերեսը 10 հա, առավելագույն խորությունը 22 մ, երկարություն 500 մ, լայնություն 200 մ, ջրհավաք ավազանը՝ 2 կմ², ծավալը՝ 1,5 մլն մ³։ Ունի սառցադաշտային ծագում։ Ջրերը զարմանալի կապույտ են, քաղցրահամ ու սառնորակ։ Լճակից սկիզբ է առնում Քաջարանց գետակր[1][2]։ Հանդիսանում է Զանգեզուրի լեռնաշղթայի ամենամեծ սառցադաշտային ծագման լիճը[3]։ Գտնվում է «Կապուտան» (Գոգի) լիճ զրագրական հուշարձանի տարածքում[4]
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 64 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 267)։